Անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը «Էվերթոն»-ի դեմ խաղից հետո քննադատել է իրենց մրցակցի ավագ Ֆիլ Նևիլին կեղծակերպման համար:
«Չեմ կարծում՝ Նևիլը լավ ծառայություն մատուցեց իր մարզչին: Մոյեսը բոլոր թերթերին, ռադիոյին ու հեռուստաընկերություններին հայտարարել էր մեր թիմի ֆուտբոլիստ Սուարեսի կեղծակերպման մասին, իսկ հիմա իր թիմի ավագը նման պահվածք է ցուցաբերում:
Եթե Մոյեսն իսկական մարզիչ է ու իսկական տղամարդ, նա ուղղակի պարտավոր է հրապարակավ քննադատել իր թիմի ավագին»,- ասել է Ջերարդը:






































