«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը հերքեց, որ հետաքրքրվում է իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի ծառայություններով: Անգլիական ակումբը վստահում է Ռոբերտո Մանչինիին ու ցանկանում է հաջողության հասնել նրա հետ.
«2.5 տարվա ընթացքում Մանչինին «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում 3 տիտղոս է նվաճել: Նա ապացուցել է, որ մենք չենք սխալվել իր ընտրության հարցում»,- հայտարարել է անգլիական ակումբի ղեկավարներից մեկը, որի անունը բրիտանական մամուլը չի հրապարակում:






































