Wednesday, 17 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը

Օսմանի երազն ու եվրասիական փնտրտուքը

Օսմանները 14-րդ դարում թուրքմենական ցեղախմբերից մեկն էին, որ փորձում էին վերահսկողություն հաստատել Արևելյան Հռոմում, և ինչպես պնդում է թուրքագետ հեղինակ Ֆինկելը, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ այդ մրցակցող ցեղախմբերից այս մեկը կդառնա 700 տարի տևած կայսրության հիմնադիրը: Առաջին սուլթան Օսմանի երազն իր որովայնում սուզված լուսնից աճած մի աներևակայելի ծառի մասին, որի շվաքում պատսպարվեցին բազում ժողովուրդներ, մեկ դար անց` 1323 թվականին դարձավ կայսրության ամենամրցունակ հիմնադիր առասպելը: Այդպիսով ուժ հաղորդեց օրվա կառավարիչներին` հիմնավորելու համար իշխանության տարածումը Բալկանների, Արևմտյան Հայաստանի ու Մերձավոր Արևելքի ժողովուրդների վրա:

2002 թվականից ի վեր կուլիսային ճարտարապետի համբավ վաստակած և 2009 թվականին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն իր առաջադրած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության միջոցով փորձ կատարեց վերադառնալ նախահանրապետական Թուրքիայի ելակետին` թարմացնելով մշակութային ու պատմական կապերը կայսրության սահմաններում ապրած ժողովուրդների հետ: Հատկանշական է, որ Թուրքիայի նեո-օսմանական փոխակերպումները տեսանելի դարձան, երբ 2003 թվականին ԱՄՆ կողմից Իրաք ներխուժումից առաջ Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիր, մերժեց ԱՄՆ-ին տրամադրել իր տարածքը: Երկու ռիսկային քայլ, որը հավանաբար ունի որոշակի բացատրություն և պրագմատիզմից դուրս գոյություն ունենալ չի կարող, քանի որ խոսքը գնում է աշխարհաքաղաքական շահերի մասին: Ինչո՞ւ Թուրքիայի ներկայիս քաղաքական էլիտան գնաց տարածաշրջանի ժողովուրդների համար բացասական հիշողություն առաջացնող օսմանական ինքնությունը արտաշիրմելուն և ինչո՞ւ մերժեց իր ռազմավարական հիմնական դաշնակցին ու փաստացի գերտերությանը: Իհարկե, Սառը պատերազմն այլևս պատմություն էր, իսկ Եվրոպական միության անդամ դառնալու հույսն էլ, ըստ էության, զրոյացված էր, բայց արդյոք այդքանը բավարա՞ր էր նման կտրուկ փոփոխության համար:

Առաջին համաշխարհային պատերազմից պարտությամբ դուրս եկած Օսմանական կայսրությունը Աթաթուրքի շնորհիվ անհետացման եզրին կանգնած երկիրը Լոզանի պայմանագրով ուղղորդեց դեպի արևմտյան աշխարհիկ հանրապետական մոդելի նյութականացումը, իսկ 1921 թվականին էլ ինքնության ճգնաժամում հայտնված` համաշխարհային պատերազմից դուրս եկած բոլշևիկների հետ կնքեց հաշտություն, որն, ըստ էության, Ցարական Ռուսաստանի զավթած տարածքները պիտի փոխանակեր պրոլետարիատի դիկտատի գաղափարի տարածման հետ: Սա Հանրապետական Թուրքիայի լավագույն քաղաքական գործարքն էր, բայց և հավանական պարտության մեկնարկը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ-ն իր գաղափարախոսությամբ ու ռազմական ուժով դաշնակիցների հետ միասին դարձավ նոր աշխարհակարգի ճարտարապետն ու անվտանգության երաշխավորը: Այս պարագայում Թուրքիան այլընտրանք չունենալով Արևմուտքի հետ ռազմավարական դաշնակցության պարտադրանքով մեծամասամբ զրկվեց ինքնուրույն քաղաքականության հնարավորությունից, մինչդեռ 1947 թվականին Իսրայելի ստեղծմամբ արևմտյան երկրները ձևավորեցին տարածաշրջանի հավասարակշռության իրական լծակներ: Միևնույն ժամանակ ԽՍՀՄ-ն ավարտին էր հասցնում իր արևմտյան սահմանների ամրացումը, իսկ Իրանը տարածաշրջանում ազդեցության պահպանման համար զբաղված էր քրդական գործոնի կազմակերպմամբ` զուգահեռաբար փորձելով հետ վերադարձնել Սովետական Ադրբեջանի օգտին պատերազմի ժամանակ անեքսացված տարածքները:

Իսրայելը հրեա ժողովրդի երկարատև երազանքի նյութականացում էր, որն իր ստեղծման պահից ստիպված էր հակամարտել միաժամանակ մի քանի պետությունների դեմ: Հավանաբար Օսմանի երազի նման Երուսաղեմ վերադառնալու երազանքը հնարավոր դարձրեց նորաստեղծ պետությանը երկու տարի շարունակ հակամարտել Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի և Սիրիայի դեմ: Ավելին` վեցօրյա պատերազմում և պարբերական հակամարտությունների միջոցով մինչև 1975 թվականը Արևմուտքի գործակցությամբ Իսրայելը կարողացավ չեզոքացնել Եգիպտոսի գործոնը, որն ամրացվեց Մուբարաքի 35 տարի տևած արևմտամետ ռեժիմի միջոցով: Վերջապես, 1967 թվականին Հորդանանի հետ Արևմտյան ափի և Սիրիայի հետ Հոլանական բարձրունքների համար պայքարով Իսրայելը ապահովեց բավարար ռեսուրսային հենք շարունակական զարգացման ու պետականության պահպանման համար:

Ըստ Ուպսալայի համալսարանի «Հակամարտությունների տվյալների բազայի» նախագծի` Իսրայելը, որպես պետություն, իր գոյության առաջին իսկ օրից ներգրավված է եղել 12 զինված հակամարտություններում, որոնք ընթացել են 1948-1973 թվականների ընթացքում: Սակայն վերոնշյալ նախագծի տվյալների համաձայն` զինված հակամարտություններին զուգահեռ, որտեղ կողմերից մեկը պետությունն է, Մերձավոր Արևելքում պարբերաբար երևան են եկել նաև պետության կամ պաշտոնական կազմակերպված խմբերի կողմից քաղաքացիական բնակչության դեմ կիրառված միակողմանի բռնությամբ միջադեպեր` տարեկան 25-ից ավելի մահացու ելքով: Այդ ամենին գումարվել է նաև ոչ պետական դերակատարների ներգրավմամբ հակամարտությունների նոր տեսակը, որտեղ տարեկան 25-ից ավելի մահացությունները պետությունը չներկայացնող կազմակերպված հակամարտող կողմերի բախման արդյունքում են արձանագրվել:

Իրանի կողմից քրդական գործոնի քաղաքականացմամբ մինչև 80-ական թվականների ավարտը Մերձավոր արևելքում ստեղծվել էին տարբեր շարժումներ, սուննիական իսլամիստական խմբեր, քաղաքական կուսակցություններ կամ էլ հակասիոնիստական խմբեր, որոնք հակամարտության բնույթի աստիճանական փոխակերպման հենքը դարձան: Արդյունքում, 1989 թվականին Իսրայելում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն ավելացրին ահաբեկչությունը: Միևնույն ժամանակ, Թուրքիայում Իրանի ու ԽՍՀՄ կողմից աջակցություն ստացող Քրդական բանվորական կուսակցությունը զինված գործողությունների շարք մեկնարկեց մի քանի մեծ քաղաքներում: Այդ պահից մինչ 2011 թվականը քաղաքացիական բնակչության նկատմամբ միակողմանի բռնության կիրառմամբ առանձնացել են Իրաքը (28 տոկոս), Իսրայելը (23 տոկոս), ՌԴ (ԽՍՀՄ) (18 տոկոս), Թուրքիան (11 տոկոս):

Իրաքում սուննիական գործոնի մեծացումը, Քրդական բանվորական կուսակցության ակտիվացումը Թուրքիայում և Իրանում ստեղծված Քրդական ժողովրդավարական կուսակցության գործոնի մեղմացման անհրաժեշտությունը, 2003 թվականին Իրաքի գրավումից ու Սադամ Հուսեյնի հեռացումից հետո, երկրում աշխարհիկ ռեժիմը պահպանելու խնդիր ուներ: Ջալալ Թալաբանին, ով Քուրդիստանի հայրենասիրական միության հիմնադիրն ու գլխավոր քարտուղարն է եղել, ստանձնելով Իրաքի նախագահի պաշտոնը, նախանշեց տարածաշրջանային հավասարակշռության քարտեզի վերաձևումը: Այսպիսով, Արևմուտքը թուլացող արևմտամետ ռեժիմների փլուզումից առաջ տարածաշրջանային հավասարակշռման նպատակով ամրապնդեց աշխարհիկ քրդական գործոնն ու ստեղծեց նոր հակակշիռ:

Հանրապետական ինքնության քողի ներքո գործող Թուրքիայում Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ և 1979 թվականից հետո շիիթական Իրանի հովանավորչությամբ Թուրքիայի տարածքում 1984 թվականից ի վեր Քրդական բանվորական կուսակցությունը պետության դեմ 20 զինված հակամարտություն է սանձազերծել` տարեկան 25-900 մահացու ելքով: Ավելին` 1992-99 թվականների ընթացքում, երբ Վարշավյան բլոկի լուծարման և անդամ երկրների ժողովրդավարացման արդյունքում այդ ալիքը տարածվեց նաև Մերձավոր Արևելքի երկրների վրա, Թուրքիայում ՔԲԿ-ի ու Թուրքական պետության միջև բախումները ահագնացան` տարեկան 1000 և ավելի մահացու ելքով:

Թուրքիան այլևս չէր կարող իմիտացնել հանրապետականությունը: Քեմալականությունը 1989 թվականին արդեն հասցրել էր ժողովրդավարացնել երկիրն այնքան, որ ազգային փոքրամասնությունները գործուն դերակատարություն էին ստանձնում` սպառնալով ակտիվացնել մյուս խմբերին: Միևնույն ժամանակ, Եգիպտոսում սուննիական իսլամիստական Ջամաթ Իսլամիան 6 տարի զինված պայքար մղեց աշխարհիկ կառավարության դեմ: Ակնհայտ էր, որ սուննիականությունը գլուխ էր բարձրացնում: Եգիպտոսի դեպքում դա սպառնում էր միայն մեծացնել կրոնական գործոնը, իսկ Թուրքիայի դեպքում այն հանգեցնում էր պետության քայքայմանը: Հավանաբար, այս համատեքստում էլ 2003 թվականից սկսած նեո-օսմանական «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, տարածաշրջանում սուննիական գործոնի ազդեցության մեծացմամբ ու տարածաշրջանային առաջատարի դերը ստանձնելով, պիտի փորձեր պահպանել Թուրքիայի քաղաքական գործոն լինելու փաստն ու այդպիսով փրկեր կործանումից:

Եգիպտոսում Մուբարաքի ռեժիմին հաջորդած քաղաքական զարգացումներում «Մուսուլման եղբայրների» հետ փոխկապակցված Ազատություն և Արդարություն կուսակցությունը խորհրդարանում զբաղեցրեց տեղերի 42 տոկոսը, իսկ Ջամաթ Իսլամիան գրավեց 13 տեղը: Բացի այդ, «Մուսուլման եղբայրները» 60-ականներից ի վեր փորձել են Սիրիայում թուլացնել Ասադի ռեժիմը և ներկայումս զարգացող դեպքերում Թուրքիայի կանոնավոր բանակի ներգրավվածությունը բացահայտ մատնանշում է Թուրքիայի կողմից սուննիական գործոնի մեծացմանը աջակցելու փորձը: Ռուսաստանի և Չինաստանի համար տարբեր պատճառներով սուննիական գործոնի ազդեցության մեծացումը նպատակահարմար չէ, իսկ

Արևմուտքին էլ ձեռնտու չեն իսլամական պետությունները, որոնք կվտանգեն Իսրայելի գոյությունն ու արևմտյան արժեքային համակարգի տարածումը:

Քաղաքակրթական իմաստով Եվրոպան (մշակութային իմաստով իր արբանյակը հանդիսացող ԱՄՆ-ի հետ միասին) և Չինաստանը հետաքրքիր զույգ են, ինչ-որ առումով մեկը մյուսի ալտեր էգոն է: Ի տարբերություն ծավալապաշտական եվրոպական առանձնահատկության, Չինաստանը դարեր շարունակ իրեն համարել է քաղաքակրթության միակ կրողը և բացվել այլ պետությունների առջև միայն այն դեպքում, երբ վերջիններն ընդունել են քաղաքակրթական առաջատարի իր դերը: Եվրոպան և մասնավորապես ԱՄՆ-ն իրենց արժեքները, լեզուն ու մշակույթը սպառելու նպատակով 19-20-րդ դարերում ամբողջացրել են աշխարհի մեծ մասի կոլոնիզացումը, իսկ Չինաստանը նման փորձեր չի կատարել: Բացառություն է կազմում Աֆրիկան, որը վերջինի համար ռեսուրսային հենարան է:

Չինաստանն արդեն տնտեսական գերտերություն է և ըստ վերլուծաբանների` սպառազինությունների մրցավազքում 2018 թվականին ԱՄՆ-ին հավասարվելու դեպքում հանդես կգա որպես դասական գերտերություն, որն ի տարբերություն Եվրոպայի ու ԱՄՆ-ի ունի նաև ժողովրդագրական առավելություն: 2020 թվականին, ՄԱԿ-ի կանխատեսումներով, այն կգերազանցի Եվրոպայի (ներառյալ Ռուսաստանը) և ԱՄՆ-ի բնակչության թիվը, իսկ այդ գործոնն անտեսել հնարավոր չէ: Մասնավորապես, սա խնդիր է Ռուսաստանի համար, ում դեպքում եվրասիական երկատվածությունը, այսպիսի ժողովրդագրական վտանգի պայմաններում, ստիպում է քաղաքակրթական իմաստով որոշում կայացնել: Ռուսաստանը նաև պատմականորեն հիշում է աշխարհաքաղաքական գործոն լինելու համար արդիականացման ու վերէթնիկության նախապայմանների անհրաժեշտությունը թե՛Պետրոսի գահակալության, թե՛ ԽՍՀՄ բազմազգ կառավարման շրջանում: Հետևաբար, արևմտամետ ու ժողովրդավարական Ռուսաստանը, անկախ մարտավարությունից, ռազմավարական իմաստով այլընտրանք չունի:

Իսկ որտե՞ղ կմնա Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրած, Թուրքիային միջազգային կառույցներում սատարելու խոստում տված, լեզվի մասին օրենքը փոփոխած, ռուսալեզու դասագրքերով հանրակրթություն կազմակերպող, Հայաստանի տարածքում ռուսական դրոշը ծածանող ու արտագաղթը խթանող «Հայրենակիցներ» ռուսական ծրագրի վրա աչք փակող Հայաստանը: Ո՞րը կլինի Օսմանի երազին կամ էլ Սողոմոնի տաճարի վերակառուցման երազանքին համարժեք մրցունակ գաղափարախոսությունը, որպեսզի Հայաստանը այս քաղաքակրթական եռանկյունում չդառնա այլոց աշխարհաքաղաքական ազդեցության բանալին ու եվրասիական փնտրտուքի կողմնացույցը, այլ Իսրայելի և Քուրդիստանի հետ կազմի մերձավորարևելյան եռանկյունին, որտեղ կհանգուցալուծվի քաղաքակրթական ինգ-յանգի ռուս-թուրքական թնջուկը:

 

Սեղմել նաև այստեղ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում