Այսօր առավոտյան Դամասկոսի երկու ծայրամասերում՝ Բըրզեում և Սբեյնայում պայթյուններ են որոտացել, զոհեր չկան, հասցվել է միայն նյութական վնաս, հաղորդում է ITAR-TASS-ը:
Սիրիայում այսօր ավարտվում է Իդ Ալ-Ադհա տոնի առիթով հայտարարված հրադադարը: Ո՛չ կառավարությունը, ո՛չ ընդդիմությունը առայժմ որևէ հայտարարություն՝ կապված հրադադարի ժամկետը երկարացնելու հետ, չեն արել:
Հրադադարը հաստատվել էր հոկտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի առաջարկով:
Չնայած հրադադարին՝ տոնի ընթացքում գրանցվել են զինված հարձակման մի շարք դեպքեր՝ թե՛ ընդդիմության, թե՛ կառավարական ուժերի կողմից, որոնք ուղեկցվել են մարդկային մեծաթիվ զոհերով:









































