Cassini տիեզերական ապարատը, որը ներկա պահին աշխատում է Սատուրնի և նրա արբանյակների մոտ, մոլորակի վրա արձանագրել է զանգվածային մթնոլորտային փոթորիկ, որն առաջացրել է ճնշման և ջերմաստիճանի զգալի անկում։ Այս մասին հաղորդել է NASA-ն:
«Ջերմաստիճանի նման տատանումը մինչ օրս համարվում էր անհավանական, հատկապես մոլորակի այդ մասում, որտեղ եղանակը սովորաբար բավական կայուն է»,- նշում է Մերիլենդի համալսարանի հետազոտող և մասնագետ Բրիջիթ Հեսմանը: Մասնագետները նշում են, որ իրենք առաջին հերթին հետևել են մոլորակի մթնոլորտի փոթորիկներին, սակայն չեն ենթադրել, որ այդ երևույթները կարող են այդքան մասշտաբային լինել:
Ըստ Cassini ինֆրակարմիր սպեկտրոմետրի տվյալների՝ փոթորիկն առաջացել է մթնոլորտի վերին շերտի ջերմաստիճանի անսպասելի բարձրացմամբ: Անհասկանալի երևույթների արդյունքում փոթորկի շրջանում ջերմաստճանը նորմայից 40 աստիճանով բարձրացել է:











































