Հոլանդական և ամերիկյան հոգեբանները հաշվել են, որ կինը միջին հաշվով իր զուգընկերոջը տարվա մեջ 127 անգամ մերժում է սեքսի հարցում: Ընդ որում՝ մեծ մասամբ մերժումը հիմնավորվում է «գլխացավով»:
ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական հարցման ժամանակ սահմանվել է, որ 127 կանանցից 67-ն ինտիմ մերձեցումը մերժում են գլխացավի, 27-ը` հոգնածության պատճառաբանությամբ, իսկ 32-ը զուգընկերոջ ցանկությունը զսպում են «մի ուրիշ անգամ» կամ «ես արդեն քնել եմ» արտահայտություններով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական բոյկոտը կանանց վրեժի ամենատարածված ձևն է: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 90 տոկոսն իր ընտրյալին պատժում է հենց այդ կերպ:











































