Մանչեսթրի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղի բջիջները, որոնք պատասխանատու են առույգ լինելու համար, կտրուկ «անջատվում են» ուտելուց հետո: Գիտնականների կարծիքով` այս բացահայտումը կարող է օգտագործվել ճարպակալման և սննդային խանգարումների բուժման համար:
Հետազոտության արդյուքնում եզրակացրել են, որ մարդիկ, ինչպեսև կենդանիները, քնկոտ և պասիվ են դառնում սնվելուց հետո, ինչը ընդհանուր առմամբ գաղտնիք չէր, քանի որ շատերն են սիրում ուտելուց հետո մի պահ ննջել:
Ուղեղի «անջատումը» տեղի է ունենում արյան մեջ գլյուկոզայի քանակի ավելանալու պատճառով, երբ ուղեղի որոշակի բջիջներ դադարում են օրգանզիմին ուղարկել առույգ մնալու ազդակները: Գլյուկոզան ազդում է այն բջիջների վրա, որոնք սինթեզում են օրեքսին հորմոնը, որն էլ ազդում է քնի և առույգության վրա:







































