Սիրիայի իշխանությունները ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել են Դամասկոսի արևելյան արվարձաններից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ապստամբներին:
Իշխանությունների կողմից ապստամբների դիրքերի վրա օդային հարձակումներն իրականացվել են՝ անտեսելով հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Սիրիայի իշխանությունները համաձայնել էին դադարեցնել կրակը Իդ-Ալ-Ադհա տոնի ժամանակ՝ հոկտեմբերի 26-ի առավոտից մինչև հոկտեմբերի 29-ը: Սակայն երկրի զինված ուժերի հրամանատարության հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 27-ին ապստամբները զինված ակտիվ գործողություններ են սկսել մի քանի ուղղություններով: Մասնավորապես, Դամասկոսից ավելի քան յոթ անգամ կրակ է բացվել Դեր-էզ-Զոր քաղաքի զինվորական անցակետերի վրա: Բացի այդ, ընդդիմության գրոհայինները Հալեպի վրա հարձակման փորձ են կատարել՝ ականանետային հրաձգության ենթարկելով կառավարական մի քանի շենքեր:









































