«Ֆրայբուրգ»-ի նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո «Բորուսիա Դորտմունդ»-ի պաշտպան Մաց Հյումելսը խոսել է թիմի վերջին հաջողությունների մասին:
«Սա, անկասկած, մեզ համար շատ կարևոր հաղթանակ է: «Ռեալ»-ի դեմ խաղից հետո շատ կարևոր էր կենտրոնանալ Բունդեսլիգայի վրա, որտեղ մենք դեռ առաջատար չենք: Բայց մենք ապացուցեցինք, որ պայքարելու ենք չեմպիոնության համար:
Մենք շատ լավ թիմ ունենք, բայց պետք է շարունակել պահպանել նման մոտեցումը բոլոր խաղերից առաջ: Առաջին 45 րոպեները այդքան էլ հաջող չդասավորվեցին, բայց ընդմիջման ժամանակ հասկացանք, որ ամեն ինչ լավ կլինի:
Նման խաղադաշտում լավ ֆուտբոլ ցուցադրելը անհնար էր: Բայց առաջին կեսում մրցակիցը ավելի շուտ հարմարվեց նման պայմաններին»,- Հյումելսի խոսքերն է մեջբերում Ruhr Nachrichten-ը:







































