Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ռայո Վալյեկանո» – «Բարսելոնա» ֆուտբոլային դիմակայությունը: Ֆուտբոլիստը կարծում է, որ այս հանդիպումը լավագույնն էր կատալոնացիների համար այս մրցաշրջանում:
«Լավագույն հանդիպումն անցկացրինք այս մրցաշրջանում: Պետք է հպարտանանք մեր թիմով: Դժվարին ժամանակաշրջան ենք անցնում, քանի որ վնասվածք ունեցող խաղացողներ շատ ունենք: Այնուամենայնիվ, մեր կազմն այնքան ուժեղ է, որ մենք կարող ենք առաջ շարժվել: Երբ վնասվածք ստացած ֆուտբոլիստները վերադառնան, մենք էլ ավելի ուժեղ կլինենք»,- ասել է Ֆաբրեգասը:





































