Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին իր 50-րդ գոլը խփեց Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում:
Իսպանացին իր 50-րդ գոլը խփեց Լա Լիգայի 9-րդ տուրում՝ «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղին:
Չավին «Բարսելոնա»-ում է հանդես գալիս 1998 թվականից: «Կոպա դել Ռեյ»-ի շրջանակներում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի հեղինակ, 14 գոլ՝ եվրագավաթներում, 24 գոլ՝ հավաքականի կազմում:







































