Նեապոլյան «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին, հնարավոր է, չկարողանա մասնակցել Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Նապոլի» – «Կիևո» հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Նապոլի»-ի «Սան Պաոլո» մարզադաշտում:
Մարզման ժամանակ՝ երկրորդ հատվածում, ֆուտբոլիստը ծնկի շրջանում ցավեր է զգացել, որի պատճառով ստիպված է եղել դադարեցնել մարզումը:
Կավանին հայտավորվել է խաղին, սակայն, ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, ֆուտբոլիստի մասնակցությունը պարզ կդառնա ֆիթնես-թեստից հետո:







































