Զենքի միջազգային ոլորտի վերլուծաբանները հավաստիացնում են, որ Թուրքիան կարող է հրաժարվել հակահրթիռային պաշտպանության համակարգերից, որը նրան առաջարկում է Արևմուտքը:
Հակահրթիռային պաշտպանության նախագծում մասնակցության դեմ թուրքերի գլխավոր փաստարկը բարձր գին ունի՝ 4 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Defense News հրատարակությունը:
Ներկայում թուրքերը որոշել են հակահրթիռային պաշտպանության միջոցների գնման մասին բանակցություններն ու տենդերները անորոշ ժամկետով հետաձգել:
Մինչև հուլիս Թուրքիան ուսումնասիրել է 4 հիմնական առաջարկներ՝ իտալական MBDA համակարգը, չինական HQ-9-ը, ամերիկյան Patriot-ն ու ռուսական С-300-ը:
Ներկայում Թուրքիան բալիստիկ հրթիռների դեմ պաշտպանական միջոցներ չունի: Որոշ վերլուծաբաններ մատնանշում են, որ այն, հավանաբար, դրա կարիքն էլ չունի:
Երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքը Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկչական գործունեությունն է, իսկ դրա դեմ ՀՀՊ համակարգերը անօգուտ են: Այս մասին հաղորդում է Mignews-ը: