Աջարիայի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
ԳԽ առաջին նիստի ժամանակ ընտրվելու է նախագահը, փոխնախագահները, կոմիտեների և դաշինքների նախագահները:
Նիստին ներկա կլինի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Հոկտեմբերի 29-ին Աջարիայի ԳԽ-ն ընտրելու է ինքնավար հանրապետության կառավարության նախագահին: Այս պաշտոնի համար «Վրացական երազանքը» կներկայացնի երեք թեկնածուներից (Արմազ Ախվլեդիանի, Արչիլ Խաբաձե, Դլժեմալ Փութքարաձե) մեկին: