Aravot.am-ի տեղեկությունններով, հարազատ տղան, ոգելից խմիչքի ազդեցության տակ, դանակահարել է 81-ամյա հորը`Մկրտիչ Մանուկյանին: Դեպքը տեղի է ունեցել Մանուկյանների տան մեջ: Տուժողին տեղափոխել են Գյումրու նորակառույց հիվանդանոց, որտեղ վիրահատել են:
Դանակահարողի անունը չի հաջողվել ճշտել. Շիրակի մարզային ոստիկանությունից փոխանցել են, որ այս մասին կարող են տեղեկություններ հաղորդել առնվազն վաղը:
Ըստ aravot.am-ի տեղեկությունների, հերոսին հարցաքննել են Գյումրու ոստիկանությունում, և նա առաջին անգամ չէ, որ դանակահարում է հարազատ հորը: «Եթե չենք սխալվում սա 3-րդ անգամն է հորը վնասում, բժիշկների ու միլիցեքի ձեռքն ընկնելը արդեն խասյաթ է դարձել», -դանակահարողին այսպես են բնութագրել Գյումրու բժշկական աշխարհից:







































