Ամերիկացի նկարիչ Ֆրանց Կլյայնի «Անանուն. 1957» կտավը, որը Christie’s աճուրդի տունն անվանում է երբևէ աճուրդի հանված աբստրակտ էքսպրեսիոնիզմի ամենանշանակալի աշխատանքը, կվաճառվի Նյու Յորքում նոյեմբերյան աճուրդի ընթացքում:
Աճուրդի հանվելիք կտավը ստեղծվել է 1957-ին և գնահատվում է 20-30 մլն դոլար: Այն սև-սպիտակ նկարների շարքից է:
Կլյայնի կտավների գնային ռեկորդը մինչ այս 6,4 մլն դոլար էր, որ սահմանվել է Christie’s աճուրդի ժամանակ 2005-ին:











































