«Մանչեսթեր Սիթի»-ի սկաուտ Անժելո Գրեգուչին հաստատել է, որ Ստևան Յովետիչը անգլիական թիմի հետաքրքրության շրջանակում է: «Քաղաքայինների» ուշադրության կենտրոնում են նաև Բ Սերիայի երկու տաղանդավոր ֆուտբոլիստներ:
«Չեմ հերքում, Յովետիչը մեր ուշադրության կենտրոնում է: Նա հիանալի խաղացող է, սակայն ես չեմ կարող հստակ պատասխանել, կկրի՞ արդյոք Ստևանը «Սիթի»-ի մարզաշապիկ, թե՞ ոչ:
Կարող եմ հաստատել միայն, որ թիմը հետաքրքրված է նշված ֆուտբոլիստի ծառայություններով»,- բրիտանացի լրագրողներին է հայտնել Գրեգուչին:







































