Համաձայն ամերիկացի գիտնականների նոր հետազոտությունների՝ հաստատվել է ընտանիքում հոգեբանական մթնոլորտի ու մանկական ճարպակալման միջև ուղղակի կապը:
Ավելի քան 2000 ծնող է մասնակցել նոր հետազոտությանը: Տվյալ հետազոտության ընթացքում նրանք պատասխանել են իրենց 3-17 տարեկան երեխաներին ու իրենց վերաբերող տարատեսակ հարցերի:
Հետազոտողները չափել են սթրեսների գործոնների թիվը, որոնք այս կամ այն ժամանակահատվածում գոյություն են ունեցել ամեն ընտանիքի կյանքում: Ինչպես պարզվել է, այն երեխաների մոտ, որոնց ծնողները մշտապես սթրեսի մեջ են, բարձր է ոչ միայն ավելորդ քաշի, այլև ճարպակալման վտանգը (դա կախված է նաև սթրեսի աստիճանից), քան այն երեխաների մոտ, որոնց ընտանիքում սթրեսը համեմատաբար քիչ է: Այդ փաստը բացատրվում է բավական պարզ՝ ընտանիքը շատ հաճախ սնվում է ոչ թե տանը պատրաստված սնունդով, այլ խանութից գնված կիսաֆաբրիկատներով ու պատրաստի մթերքով:
Ճարպակալման առավել հակված են նաև սոցիալապես անապահով ու ոչ լիարժեք ընտանիքների երեխաները:
Եթե ընտանիքը մշտապես սթրեսի է ենթակա, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել առկա սննդի ռեժիմի ու սեղանին առկա մթերքների որակի վրա:










































