Լոնդոնի «Արսենալ»-ը նախատեսում է թեթևացնել աշխատավարձերի ցուցակը` ազատելով մի շարք ֆուտբոլիստների, այդ թվում նաև Անդրեյ Արշավինին: 31-ամյա ռուս կիսապաշտպանին կարող են ընկերակցել Թեո Ուոլքոթը, Մարուան Շամախը, Յոհան Ջուրուն և Սեբաստիան Սկիլաչին: Այդ մասին է հայտնել Daily Mail-ը:
Արշավինի ծառայություններով հետաքրքրված է «Ֆուլհեմ»-ը, Ուոլքոթի` «Լիվերպուլ»-ը, «Չելսի»-ն և «Յուվենթուս»-ը, իսկ Շամախը կարող է շարունակել կարիերան «Բորդո»-ում:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն անչափ դժգոհ է թիմի գրանցած արդյունքներից, ինչի կապակցությամբ էլ պահանջել է կրճատել ծախսերը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում «Շալկո-04»-ը պարտության է մատնել «Արսենալ»-ին:









































