Չինաստանում դպրոցականներ տեղափոխող բեռնատարն ընկել է անդունդը, ինչի հետևանքով զոհվել է 5 երեխա:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վթարը տեղի է ունեցել Հանսյու մարզում: Դեռևս անհայտ պատճառներով բեռնատարը դուրս է եկել լեռնային ճանապարհից և 200 մետր ներքև գլորվել:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երեխաներից բացի, վթարի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ՝ տեղի բնակիչ: Ընդհանուր առմամբ բեռնատարում եղել է 13 մարդ. 6-ը վիրավոր են:







































