Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկրի հյուսիսային Ֆարյաբ մարզում մզկիթի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին անվանել է «իսլամի և ամբողջ մարդկության թշնամիներ»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ահաբեկչությունը տեղի էր ունեցել երեկ՝ մարզի կենտրոն Մայմանա քաղաքում: Մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել էր 41, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Վիրավորվել են նաև մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մասնակցում էին Իդ Ալ-Ադհա տոնակատարության աղոթքին:
Պայթյունը դատապարտել է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ջոն Ալենը: Ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:









































