Բելառուսցի թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան WTA-ի Ստամբուլում ընթացող Ամփոփիչ մրցաշարի շրջանակներում հաղթանակ տարավ Լի Նայի հանդեպ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:
7:6 (7:4), 6:3 հաշվով Ազարենկային հաջողվեց պարտության մատնել չինուհուն:
Նշենք, որ սա Ազարենկայի երկրորդ հաղթանակն էր Կարմիր խմբում, որը նրան թույլ տվեց կիսաեզրափակիչ դուրս գալ երկրորդ տեղով:
Հատկանշական է, որ կիսաեզրափակչում Ազարենկայի մրցակիցը լինելու է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան:







































