Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում ստեղծվել է բակտերոլոգիական զենքի դեմ պայքարի շտաբ` կապված կենսաահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման հետ: Այս մասին հայտարարել է Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավար Սարդար Գոլամ Ռեզա Ջալալին:
Վերջինիս խոսքերով` թշնամիները հնարավորություն ունեն Իրանի դեմ կիրառելու այնպիսի զենք, որն ունակ է թունավորելու մարդկանց, կենդանիներին, հողը, օդը, ջուրը և սննդամթերքը.
«Ստեղծվելու է հատուկ լաբորատորիա, որը թեստավորում կանցկացնի կենսաահաբեկչության ի հայտ գալու դեպքում: Տվյալ նախագիծն իրականացվում է առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների և երկրի համապատասխան կառույցների կոորդինացմամբ: Մոտ ժամանակներս Իրանում կանցկացվեն բակտերոլոգիական զենքի դեմ պայքարի շտաբի աշխատակիցների զորավարժություններ»:











































