ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի` Գագիկ Ծառուկյանից բողոքելու հետ կապված` «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Թերթը գրել էր, որ Ազգային գրադարանի գործով հարցաքննվելուց հետո Վարդանյանը դժգոհել էր Ծառուկյանի անտարբերությունից` նշելով, որ կուսակցության առաջնորդը դրանից հետո իր հետ չի հանդիպել:
Վարդանյանն այս տեղեկությունը հերքել էր, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ իրականում Ծառուկյանը Վարդանյանին զանգահարել, կանչել է իր մոտ և նախատել, որ նման բան է ասել: Վարդանյանն էլ ստիպված է եղել հերքել: Սակայն իր մտերմիկ շրջապատում ասել է. «Մարդ ռիսկ չի անում մեկի մոտ մի բառ խոսա, սաղ խաբար տվող են, էս ի՞նչ պատմության մեջ ընկա»:







































