Եվրախորհրդարանում բանավեճեր են տեղի ունեցել` կապված հոկտեմբերի մեկին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ։ Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:
Բանավեճերի ժամանակ զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ինչպես նշել է Ֆյուլեն, ինքը համաձայն է եվրախորհրդարանական Մարտին Շուլցի հետ, ըստ որի՝ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները մրցունակ են եղել, ազատ և ժողովրդավար: «Դրանք ցույց են տվել, որ Վրաստանը գնում է դեպի ժողովրդավարություն»,- նշել է Ֆյուլեն:
Նրա խոսքերով՝ Վրաստանի նոր կառավարությունը հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու մասին: «Մենք մեր կողմից նրանց վստահեցրել ենք, որ Եվրամիությունը ողջունում է այդ ուղղությունը»,- նշել է Ֆյուլեն: