«Յուվենթուս»-ի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան խոսել է ակումբի`վերջին տարիներին վարած տրանսֆերային քաղաքականության մասին:
«Ճիշտ է, մենք սխալվել ենք որոշ տրանսֆերների հարցում: Բայց նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելը նորմալ երևույթ է: Վերջին տարիներին մենք էականորեն երիտասարդացրել ենք թիմը: Մենք պայմանագիր ենք կնքել 22 ֆուտբոլիստների հետ, որոնց մի մասին գերագնահատել էինք:
Բայց պետք չէ մոռանալ մեր հաջող ձեռքբերումների մասին ի դեմս Պիրլոյի, Պոգբայի ու Վիդալի: Նրանցից մի քանիսի տրանսֆերները գնել ենք 10 մլն եվրոյով, իսկ հիմա դրանց դիմաց առաջարկում են 30 մլն եվրո: Մենք մերժել ենք բոլոր առաջարկները, քանի որ չենք բաժանվում մեր լավագույն խաղացողներից:
Մենք այս ամառ կապ էինք հաստատել Բերբատովի հետ, ով մեզ վստահեցրեց, որ «Ֆիորենտինա» տեղափոխվելու մտադրություն չունի: Դիմիտարը ընտրում էր մեր ու «Ֆուլհեմ»-ի միջև: «Մանուշակները» մեզ շատ էին քննադատում, բայց մենք օգնեցինք նրանց դուրս գալ հիմար իրավիճակից»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:






































