Կատալոնական «Բարսելոնա»-ն ուշադրությամ հետևում է իր կիսապաշտպանի հաջող ելույթներին:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը «Շալկե»-ն վարձակալական հիմունքներով ձեռք բերեց Աֆելայի տրանսֆերը: Ֆուտբոլիստը չէր կարողանում տեղ զբաղեցնել կատալոնյան թիմի հիմնական կազմում:
Ֆուտբոլիստը կարողացավ շատ լավ հարմարվել թեˊ Գերմանիայի առաջնությանը, թեˊ իր թիմին՝ տեղ գտնելով ակումբի հիմնական կազմում:
Հաղորդվում է, որ կատալոնական թիմի սկաուտները կրկին ուշադրությունը սևեռել են Աֆելայի ուղղությամբ: «Բարսելոնա»-ն, շատ հավանական է, նոր մրցաշրջանում վերադարձնի իր ֆուտբոլիստին:







































