Չինաստանի ժողովրդական հանրապետության գերագույն ժողովրդական դատախազությունը որոշում է ընդունել սկսել Չունցին քաղաքի կուսակցական հանձնաժողովի նախկին քարտուղար և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին անդամ Բո Սիլայայի ենթադրյալ «քրեական հանցագործությունների» գործի հետաքննությունը:
Նրա նկատմամբ որոշվել է նաև «ստիպողական բնույթի օրենսդրական միջոցներ ձեռնարկել», ինչը, ամենայն հավանականությամբ, ենթադրում է պաշտոնական ձերբակալում և հարցաքննությունների սկիզբ:
Բո Սիլայը Չինաստանի Կոմունիստական Կուսակցության կայանալիք 18-րդ համագումարում կարող էր ընդգրկվել ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի մշտական կազմի մեջ`չինական իշխանական բուրգի գագաթնակետում: Սակայն բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդի սպանությունից հետո այդ հույսն այլևս կոչված չէր իրականանալու:







































