Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է հոլանդացի ֆուտբոլիստ Ռոյստոն Դրենտեի տրանսֆերային իրավունքներով: Այս մասին տեղեկացնում է CalcioNews24-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստի գործակալին:
«Ռոյստոնի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը, սակայն այն միակ ակումբը չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում Դրենտեի հանդեպ: Պայմանագիր կնքել Դրենտեի նման ֆուտբոլիստի հետ՝ որպես ազատ գործակալի, հրաշալի ձեռքբերում է ցանկացած ակումբի համար»,- ասել է գործակալը:
Նշենք, որ հունիսին Դրենտեի պայմանագիրն ավարտվում է մադրիդյան «Ռեալ»-ի հետ, իսկ նոր պայմանագրի շուրջ կողմերը բանակցություններ չեն վարում:









































