Այս շաբաթ կինոթատրոններում կցուցադրվի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմ ՝«007. Սքայֆոլի կորդինատները», իսկ հերոսը այս տարի նշում է իր կեսդարյա հոբելյանը: Ամենահայտնի լրտեսին հաջողվում է միանգամից երկու նապաստակ սպանել. պահպանել հին հանդիսատեսին և գրավել նոր սերնդին:
Նոր ֆիլմի պրոդյուսերն է Մայքլ Ուիլսոնը: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք չի զիջում Բոնդը ժամանակակից այլ ֆիլմերի, նա պատասխանել է, որ այդպիսի մտավախություն կա, սակայն դա սպառնում է Բոնդի մասին որոշ ֆիլմերին, բայց՝ ոչ բոլորին: Բոնդի մասին ֆիլմերի ռեժիսորները և պրոդյուսերները համապատասխանեցնում են նրա կերպարը տվյալ ժամանակաշրջանին: Միևնույն ժամանակ Ջեյմս Բոնդը գրեթե դարձել է առասպելական կերպար. նա եկել է, որպեսզի փրկի աշխարհը, պաշտպանի բարուն և հաղթի չարին:
Սցենարիստներն ու ռեժիսորները պետք է հետևեն դարի շնչին, որպեսզի կարողանան կերպարին նոր տեսք տալ: Նրանց ձեռքերում մի հերոս է, ով արդեն կես դար վեր է հառնում մոխիրներից:












































