Բահրեյնի ոստիկաններից մեկը, ով այս տարվա ապրիլին փողոցային բողոքի ակցիաների ժամանակ կարգուկանոնին էր հետևում, մահացել է Մանամայում՝ ցույցի ժամանակ հրդեհի հետևանքով առաջացած այրվածքներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին Բահրեյնի մայրաքաղաքում մեկ այլ իրավապահ մահացել էր ինքնաշեն ռումբի պայթյունից ստացած վնասվածքներից:
Բողոքի ակցիաները միշտ ոստիկանությունը դաժանորեն ճնշում է: Բահրեյնի իրավապաշտպանների խոսքերով՝ 1,5 տարում մահացել է 80 մարդ:












































