ԱՄՆ իշխանությունները LIBOR միջբանկային վարկավորման գործակիցները շահարկելու գործով հետաքննության շրջանակներում կստուգեն ևս 9 բանկ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմենը Կոննեկտիկուտի իր գործընկեր Ջորջ Ջեփսենի հետ օգոստոս-սեպտեմբերին ծանուցում են ուղարկել շվեյցարական Credit Suisse-ին, բրիտանական Lloyds Banking Group-ին, ամերիկյան Bank of America-ին, ճապոնական Bank of Tokyo Mitsubishi-ին և Norinchukin Bank-ին, հոլանդական Rabobank Groep-ին, կանադական Royal Bank of Canada-ին, ֆրանսիական Societe Generale-ին և գերմանական WestLB-ին:
Այս տարվա օգոստոսի կեսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իրավապահ մարմինները որոշել են լսել 7 բանկերի (Royal Bank of Scotland, JP Morgan, UBS, Deutsche Bank, Citigroup, HSBC և Barclays) ներկայացուցչներին: Այսպիսով, հետաքննության մեջ ներառված են արդեն 16 բանկեր:
Նյու Յորքի և Կոննեկտիկուտի դատախազների համատեղ հետաքննությունը պետքէ պարզի, թե ինչ ազդեցություն կարող էին ունենալ LIBOR-ի հետ կապված շահարկումներն իշխանության մարինների և տեղական ներդրողների վրա, որոնք ներդրումներ էին կատարել արտադրական ֆինանսական գործարքներում, որոնց գնանշումները կապված էին լոնդոնյան գործակիցների հետ:
WSJ-ը հայտնել է որ մանրամասն հետաքննություն տարվում է նաև այլ նահանգներում, մասնավորապես՝ Ֆլորդիդայում և Մասաչուսեթսում:
Իշխանությունները լոնդոնյան բանկին գործակիցների շահարկման մեջ կասկածում էին դեռ 2008 թ.: Այս տարվա հուլիսին առաջին բանկը, որ խոստովանեց գործակիցների շահարկման մասին, բրիտանական Barclays-ն էր, որը համաձայնեց տուգանք վճարել: Դրանից հետո ԱՄՆ-ի և Ասիայի երկրների իշխանությունները որոշեցին ստուգել ֆինանսական կազմակերպությունները, իսկ ԵՄ-ն առաջարկեց քրեական պատիժ սահմանել այդ կարգի խարդախությունների համար:









































