Հնդկաստանի արտգործնախարար Սոմանախալի Մալայա Կրիշնան պաշտոնաթող է եղել: Ինչպես հայտնում է Hindustan Times-ը, 2009 թվականի մայիսից երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կրիշնայի որոշումը կապված է կառավարությունում նախատեսվող փոփոխությունների հետ, որոնց մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի կիրակի առավոտյան:
Երկրի արտգործնախարարի պաշտոնին կարող են հավակնել միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Վերլուծաբանների գնահատականներով՝ ԱԳ նախարարի պաշտոնում Կրիշնայի գործունեությունը գնահատվում է «միջին»:
Նշենք, որ փետրվարին հարավային Կարնատակա նահանգից կառավարության երեք նախարարները ստիպված էին հրաժարական տալ այն բանից հետո, երբ նրանց մեղադրեցին խորհրդարանի նիստի ժամանակ պոռնոֆիլմեր դիտելու մեջ:









































