Սկսվել է ԵՄ-ի կողմից ֆինանավորվող՝ քաղաքացիական հասարակության ծրագրի երկրորդ փուլը, որը նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահական ջանքերին: Այս մասին հաղորդել է ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերությունը 2009 թ. Կայունության գործիքի շրջանակներում սկսված ծրագրի շարունակությունն է: Այն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության միջև ակտիվ երկխոսության հաստատմանը: Գործընկերությունը նաև աջակցում է հակամարտությունից տուժած մարդկանց, այդ թվում՝ կանանց, երիտասարդության, ներքին վերաբնակներին և փախստականների լայն մասնակցությանը խաղաղության գործընթացում:
Գործընկերությունն իրենից ներկայացնում է եվրոպական 5 ՀԿ-ների կոնցորսիում, որը փորձում է համագործակցել Հարավային Կովկասի գործընկերների հետ տարբեր խաղաղապահական նախագծերում:
Ծրագրի նոր փուլը, ըստ նախատեսվածի, կտևի 3 տարի: Այն կանցկացվի երեք հիմնական թեմաների շրջանակներում՝ ԶԼՄ-ներ, պետական քաղաքականություն և հակամարտությունից տուժած բնակչության խմբեր: Ծրագիրն ունի հետևյալ նպատակները.
ընդլայնել խաղաղապահական նախաձեռնություններում մանակցության բազան՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնակչության մարգինալացված խավերի վրա,
վստահություն հաստատել հակամարտության կողմերի միջև մարդկանց միջև կապերն ընդլայնելու ճանապարհով,
ժամանակակից վերլուծության և նոր գաղափարների քարոզչություն, որոնք վիճարկում են հակամարտության մասին քարացած պատկերացումները, տալիս են ապագայի նկարագիրը՝ ուղղված խաղաղ հեռանկարներին,
քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական գործիչների հետ երկխոսությանը՝ ազգային և միջազգային մակարդակներով:
Եվրամիության Կայունության գործիքը հատուկ ֆինանսական գործիք է, որը ստեղծվել է հակամարտությունների խաղաղ կարգավորման, լարվածության թուլացման և հետկոնֆլիկտային վերականգման համար:









































