Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1-ի Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակում

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության Խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակում:

Վերջերս Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում, որին մասնակցում էին Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Սերժ Սարգսյանը հայտարարեց.

առաջիկայում անցկացնելու է ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ,

բարեփոխումների մշակված համապարփակ ծրագրի արդյունքում իրականացնելու է արդյունավետ կառավարում,

նպատակներն իրականացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է շոշափելի ֆինանսական աջակցության տրամադրում:

Մեր հասարակությունը շուրջ 20 տարի է գործադիր իշխանության պաշտոնատար անձանցից, հատկապես առաջին դեմքերից, լսում է ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին: Սակայն ականատեսն է լինում այն իրողության, որ տարիների ընթացքում ուղղակի փոփոխության են ենթարկվում ոչ ազատ, ոչ արդար, ոչ թափանցիք ընտրություններ անցկացնելու գործիքները և դրանց կիրառման մեխանիզմները: Այո, հնարավորինս նվազել են քվեարկության օրը բուն ընտրատեղամասում մարդկանց ընտրական իրավունքի վրա ազդելու հնարավորությունները, բայց փոխարենը կիրառվում են այլ տեսակի գործիքներ, որոնցից են.

ընտրողներին կաշառելը,

շուրջ 600 հազար ընտրողների քանակի արհեստական ավելացումը,

վարչական ռեսուրսների, հանրային սեփականություն հանդիսացող տարածքների ապօրինի օգտագործումը,

ընտրական գործընթացներում քաղաքական նպատակով իրավապահ մարմինների և բանակի ներգրավումը,

Սերժ Սարգսյանի և պետական գործող բոլոր պաշտոնյաների բարձրագույն ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոնների ստանձնումը,

Բուհերի ուսումնական խորհուրդների կուսակցականացումը,

Հանրակրթական համակարգի կուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում,

Սերժ Սարգսյանի կուսակցական գործունեությանը նախագահական նստավայրում,

Պետական բյուջեի հատկացումները Հանրապետական կուսակցությանը` օրենքով չնախատեսված ծրագրերի իրականացման համար,

Լրատվամիջոցների ոչ հավասար հնարավորության ապահովումը կուսակցությունների համար,

Կուսակցական բարեգործությունը,

Եկեղեցու քաղաքական նպատակներով օգտագործումը կամ, ընդհանրապես, եկեղեցու քաղաքականացումը,

Մեծամասնական ընտրակարգի կիրառումը,

Փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման բացակայությունը,

Քվեարկած քաղաքացիների ընտրացուցակների հրապարակման արգելումը,

Քվեարկության օրը Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելը,

Օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, անպատժելիության խրախուսումը:

Պարոն Սերժ Սարգսյան առաջինը Դուք խնդիր ունեք հավատալու և հավատացնելու հայ հասարակությունը Ձեր ցանկությունների անկեղծությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն հրաժարվել վերը թվարկված գործիքներից, ինչի մասին բազմիցս հորդորել է «Ժառանգությունը» և նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում