Բրիտանացի գիտնականները Clostridium difficile աղիաքային վարակի դեմ, որը տարեկան հազարավոր կյանքեր է խլում, պայքարի միջոց են հայտնաբերել: Կլոստրիդիաների (բակտերիաների, որոնք հարուցում են այս հիվանդությունը) դեմ պայքարելու համար նրանք մտադիր են օգտագործել բնության մեջ գոյություն ունեցող միկրոօրգանիզմները:
Հետազոտողների խոսքերով` իրենց հաջողվել է բացահայտել 6 բակտերիա, որոնք կարողացել են մկների աղիքները մաքրել կլոստրիդիաներից: Ներկայումս նրանք փորձում են նույնատիպ նյութ պատրաստել մարդկանց համար:
Clostridium difficile վարակի բուժումը դժվար է, քանի որ այն չափազանց կայուն է հակաբիոտիկների հանդեպ: Այդ պատճառով ռիսկային խմբում են նրանք, ովքեր ուժեղ հակաբիոտիկներ են ընդունում:









































