Եվրախորհրդարանի կողմից շնորհվող Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիրը կամ դափնեկիրները հայտնի կդառնան ուրբաթ օրը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստի ժամանակ:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը տեղի ժամանակով ժամը 11:30-ին կհայտարարի քաղաքական դաշինքների նախագահների ժողովի որոշման մասին, ովքեր պետք է ընտրեն հաղթողին:
Ֆինալիստները որոշվել են հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանի զարգացման և արտաքին գործերով հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ: Նրանց թվին են պատկանում բելառուսական «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի նախագահ Ալես Բելյացկին, իրանցի իրավապաշտպան, փաստաբան Նասրին Սոթուդեհը, իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին և Pussy Riot խմբի երեք անդամներ:










































