«Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր (ՍԱԲ) խմբավորումը Սիրիայի ղեկավարության հայտարարությանն ի պատասխան` համաձայնել է մահմեդական Իդ ալ-Ադհա զոհաբերության տոնի ընթացքում պահպանել հրադադարի համաձայնությունը:
«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության եթերում ՍԱԲ-ի ղեկավար Ռիադ ալ-Ասաադը հայտարարել է, որ «ընդդիմադիրները պահանջում են Դամասկոսի հայտարարած համաներման շրջանակներում ուրբաթ օրվանից ոչ ուշ ազատ արձակել բոլոր ձերբակալված ընդդիմադիրներին»:
Կրակը դադարեցնել հրաժարվել են «Ալ-Քաիդայի» հետ կապված իսլամիստների խմբավորումները` «Ջեբհատ-ան-Նուսրա»-ն, որը գործում է Հալեպում, և Սիրիայի հյուսիսում և «Անսար ալ-Իսլամ»-ը, որի զինյալները բազաներ ունեն Դամասկոսի արվարձաններում:









































