ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Իդ Ալ-Ադհա տոնի օրերին զինադադար հայտարարելու Սիրիայի իշխանությունների պատրաստակամությունը։ Այս մասին հաղորդել է նրա ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նեսիրկիի խոսքերով՝ կարևոր է, որ ոչ միայն իշխանությունները, այլև Սիրիայում բոլոր կողմերը հաշտության մասին հայտարարեն։
Նախօրեին խաղաղություն հաստատելու կոչերով հանդես էր եկել ՄԱԿ ԱԽ-ն՝ աջակցելով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի նախաձեռնությանը:











































