Թող բոլորը պնդեն, որ Ռումեր Ուիլլիսն իր հոր` Բրյուս Ուիլլիսի կրկնօրինակն է (նրանք իսկապես նման են), սակայն ճանաչված մորից` Դեմի Մուրից նրան լավ կազմվածք է փոխանցվել: 24-ամյա դերասանուհին «հրաշալի գեները» ցուցադրել է Մեքսիկայում՝ լողավազանի մոտ, խնջույքի ժամանակ:
Այս անգամ պապարացիները նրան լուսանկարել են Մեքսիկայում արձակուրդն անցկացնելիս:
Ռումերն ու նրա ընկերները խնջույք են կազմակերպել հինգաստղանի Hard Rock Cancun հյուրանոցի լողավազանի մոտ: Դերասանուհին սև-նարնջագույն լողազգեստ է հագել:
«Ռումերը լողազգեստով շատ լավ տեսք ուներ: Միակ խորհուրդն այն է, պետք է ձգել մկանները»,- նշել է Mail Online-ը:











































