Իրանում «Ֆորդու» ստորգետնյա համալիրը համալրվել է ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներով: Դրանց թիվը հասել է 2.8 հազարի: Դրա հետ մեկտեղ աշխատող վիճակում է գտնվում միայն չորս ագրեգատ:
Օգոստոսի վերջին ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցի համաձայն` «Ֆորդու»-ում ցենտրիֆուգների քանակը 2.14 հազար է: Միջազգային ատոմային վարչության աղբյուրը հայտնել է, որ Թեհրանը ստորգետնյա ձեռնարկությունում տեղադրել է ևս 640 սարքավորում:
Աշխատող ագրեգատների քանակը չի փոխվել տարվա սկզբի համեմատությամբ և արտադրողական ցիկլին մասնակցում է միայն 700 ցենտրիֆուգ:








































