ATP պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի կարողանա մասնակցել Փարիզում կայանալիք «Մասթերս-1000» և Լոնդոնում կայանալիք ATP Ամփոփիչ մրցաշարերին:
Նշենք, որ Նադալը ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել մի շարք հեղինակավոր մրցաշարերի, ինչպիսիք են, օրինակ, «Ուիմբլդոն»-ը, Օլիմպիական խաղերը և այլն:
Ակնկալվում է, որ թենիսիստը շարք կվերադառնա 2013 թվականի սկզբին:









































