«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն 2012»–ին վերաբերող մամլո հաղորդագրություն է տարածել: Դրանում ասված է.
Երեւան, 24 հոկտեմբեր, 2012թ.:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, «Մեր գյուղը» խորագրի ներքո:
Հեռուստամարաթոնին, ինչպես միշտ, կնախորդի Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ավանդաբար կազմակերպվող հեռախոսամարաթոնը, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18–ը:
Հեռուստամարաթոնի •գլխավոր հովանավորն է Արդշինինվեսբանկը.
Հովանավորերը` Ակբա-կրեդիտ-Ագրիկոլ բանկը, Արցախբանկը, Ամերիա Գրուպը, Հայբիզնեսբանկը:












































