Friday, 12 06 2026
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան

Ամփոփվեցին ԱԷՄԳ-ի փորձագիտական խմբի աշխատանքները. ՀՀ ԱԻՆ

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների կողմից միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ վարակվածության հայտնաբերման և ՀԱԷԿ-ի վթարային հակազդման միջոցառումների ուսումնասիրման աշխատանքների ամփոփումը:

Ինն օր շարունակ ԱԷՄԳ-ի փորձագիտական խումբը Հայաստանում անկախ դիտարկում էր անցկացնում ՀՀ-ում միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում արձագանքման պատրաստվածության վերաբերյալ: Նպատակը` դիտարկման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում, երկրին համապատասխան օգնություն տրամադրելն էր և առաջարկություններով ու մասնագիտական խորհուրդներով հանդես գալն էր:

Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին ԱԷՄԳ միջազգային փորձագիտական խումբը (EPREV), ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարություններից, ոստիկանությունից և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեից:

ԱԷՄԳ-ի փորձագիտական խմբի ղեկավար Լարիսա Ռոզդիալովսկայան իր ելույթի ընթացքում ներկայացրեց փրձագիտական խմբի մասնագիտական գնահատականն ու ներկայացրեց իրենց կազմած զեկույցը` ՀՀ-ում միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում արձագանքման պատրաստվածության վերաբերյալ։ Իր ելույթում նա մասնավորապես ասաց.

«Ես Հայաստանից շատ դրական տպավորություններ ստացա: Ձեր երկրում արագ արձագանքման համակարգը շատ լավ և արդյունավետ է գործում և կարող է մի շարք երկրների համար օրինակ ծառայել: Մենք համոզվեցինք, որ ՀՀ կառավարությունը և, մասնավորապես, ԱԻ նախարարությունը մեծ աշխատանք են կատարել այս ոլորտում` միջազգային նորմերին հասնելու համար: Իհարկե, անելիքներ դեռ կան, բայց ձեր գործող համակարգն ու դրա կատարելագործման շուրջ տարվող աշխատանքները մենք շատ բարձր ենք գնահատում»:

Հավելելով Լ. Ռազդիլովսկայային` փորձագիտական խմբի անդամ Գեզա Մաչուգան նշեց. «Մենք 9 օրվա ընթացքում 16 հանդիպում ենք ունեցել` 100-ից ավելի փորձագետների հետ, և վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում արձագանքման համակարգը, իրոք, շատ հուսալի է գործում»:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը ՀՀ ԱԻՆ և ԱէՄԳ փորձագիտական խմբի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում