Այսօր Երևանի Խանջյան փողոցում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժած 10 շինարար արդեն տեղափոխվել է Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-երորդն էլ բուժհիմնարկի ճանապարհին է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի թղթակցին հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Շինարարներից երեքի վիճակը ծանր է: Բժիշկներն արդեն սկսել են ստուգումներ են իրականացնել` համապատասխան բուժման նպատակով: Այս պահին բժիշկները հստակ տեղեկություններ չեն հաղորդում:










































