Big Brother Camera Security հավելվածների մշակողը նախատեսված է բոլոր նրանց լուսանկարելու համար, ովքեր առանց iPhone-ի տիրոջ թույլտվության են վերցնում հեռախոսը. Դենիել Ամիտայը, ծրագրին ավելացրել է հատուկ կոդ, որը նրան թույլ է տալիս հավաքել ծածկագրերը, որոնք օգտագործում են օգտատերերը:
Քանի որ Big Brother-ի հավելվածները գրեթե նման են iPhone-ի արգելափակման ծածկագրերին, Ամիտայը ենթադրել է, որ հավաքված տվյալները սերտ կորելյացիայի մեջ կլինեն iPhone-ի փաստացի ծածկագրերի հետ:
Հավաքելով ավելի քան 200 հազար ծածկագիր, նա հետազոտություն է իրականացրել դրանց հիման վրա:
Պարզվել է, որ iPhone սմարթֆոնների ամենատարածված ծածկագիրը «1234» կոմբինացիան է, իսկ ամենատարածված ծածկագրերը կազմում են գաղտնի կոմբինացիաների 15 տոկոսը, որոնք կիրառվում են Apple սմարթֆոնի օգտատերերի կողմից:
Բացի «1234»-ից, տասնյակում ընդգրկվել են «0000», «2580», «1111», “5555”, «5683», «0852», «2222», «1212» ու «1998» թվերը:
50 ամենահայտնի ծածկագրերի թվում են նաև 1990-2000 թվերը, իսկ թոփ-հարյուրում՝ 1980-1989-ը:
Ամիտայը ենթադրում է, որ օգտատերերերի ծածկագրերն առնչություն ունեն նրանց ծննդյան կամ ուսումն ավարտելու տարեթվերի հետ:
Դա նշանակում է, որ չարագործները կարող են ծածկագիր գտնել յոթերորդ iPhone-ի համար՝ պարզապես հավաքելով ամենատարածված կոմբինացիաները:









































