Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Է.Մամեդյարով. Չի կարելի հանրաքվե անցկացնել հրացանի փողի և ճնշման տակ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:
– Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել կրկին մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար: Այսօր օտարերկրյա փորձագետներից հաճախ կարելի է լսել գնահատականներ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև էապես նվազել է վստահության մակարդակը: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականին: Եթե՝ այո, ո՞րն է պատճառը:
– Գիտեք, դժվար է խոսել կողմերի միջև վստահության որևէ մակարդակի մասին, երբ նրանք, ցավոք, գտնվում են չհայտարարված պատերազմի իրավիճակում: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման փաստը` տվյալ հողերում լիակատար էթնիկ զտումների իրականացման հետ մեկտեղ, իհարկե, չեն կարող նպաստել վստահության մակարդակի բարձրացմանը: Պատճառն, ինչպես ասում են, ակնհայտ է:
– Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «հայտնվել են իրենց իսկ լարած որոգայթում»: «Նրանք այնքան հաճախ են իրենց ժողովուրդներին հրապարակայնորեն խոստացել լիակատար հաղթանակ ղարաբաղյան խնդրում և այնքան հաճախ են ղարաբաղյան քարտն օգտագործել որպես գործիք իրենց սեփական լեգիտիմացման համար, որ հիմա, եթե նույնիսկ մի կողմը ցանկանա մյուս կողմի հետ ստորագրել նորմալ, ողջամիտ համաձայնագիր, դա արդեն գրեթե անհնար կլինի՝ ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով»,- ասել էր Թոմաս դե Վաալը մեր գործակալության հետ հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ ձևակերպման կապակցությամբ:
– Նախևառաջ, ինչպես հայտնի է, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Որքան հզոր է պետությունը տնտեսապես, այդքան հզոր է նրա արտաքին քաղաքականությունը: Այդ պատճառով, ներքաղաքական պատճառներից խոսելն Ադրբեջանի դեպքում այդքան էլ ճիշտ չէ: Երկրորդը, պետք է նշեմ, որ ադրբեջանա-հայկական ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կառուցվում է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների և փաստաթղթերի հիման վրա, ինչպես դա նշված է 2008 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագրում: Հակամարտության կարգավորման գործում հենց միջազգային իրավունքի վրա հենվելն է հնարավորություն ստեղծում խուսափել ներքաղաքական դրդապատճառներից, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, դառնալով միջազգային կազմակերպությունների անդամ, ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք անհրաժեշտ է կատարել: Այլ պետության տարածքի օկուպացումը և էթնիկական զտումներն այդ հողերում այդ պարտավորությունների մեջ չեն մտնում:
– Պարոն նախարար, Ադրբեջանի իշխանություններն ինչո՞ւ չեն դադարեցնում հակահայկական հռետորությունը. չէ՞ որ դա չի կարող չխանգարել փոխզիջումների որոնմանը: Ի՞նչ են տալիս հրապարակային պնդումներն այն մասին, որ մեր երկրի տարածքների մեծ մասը Հայաստանին «նվիրել է» Ադրբեջանը, կամ՝ որ Երևանը «ադրբեջանական Իրևան» քաղաքն է: Ի՞նչն է խանգարում հրաժարվել այդ հայտարարություններից և մեկնաբանել զուտ բանակցային գործընթացը:
– Դե, հանուն արդարության պետք է նշել, որ հակաքարոզչությամբ զբաղվում է ոչ միայն ադրբեջանական կողմը: Պատճառը` նայեք իմ պատասխանը Ձեր առաջին հարցին: Հավատացեք, հայկական զորքերի դուրսհանումն ադրբեջանական տարածքներից բոլորովին այլ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Մենք, առնվազն, կկարողանանք խոսել իրավիճակի զարգացման կանխատեսելիության, հաղորդակցությունների բացման, կորսված վստահության վերականգնման մասին:
– Նախորդ տարեսկզբին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հայկական կողմը խախտել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները` պահանջելով ամրագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի/քվեարկության անցկացման ամսաթիվը: Ձեզ չի՞ թվում, որ հենց “don’t ask, don’t tell” մոտեցումը, երբ կողմերից յուրաքանչյուրը յուրովի է ձևակերպում հանրաքվեի/քվեարկության մանրամասները, բանակցային գործընթացի հիմնական փորձաքարերից մեկն է: Ինչո՞ւ հանրաքվեի/քվեարկության հստակ բովանդակային և ժամանակային չափանիշների սահմանումն ու ամրագրումը չի գոհացնում Բաքվին:
– Ժամանակային շրջանակները կբարդացնեն իրավիճակը: Պետք է իրականացնել հսկայական նախապատրաստական աշխատանք, հալեցնել սառույցը հարաբերություններում, վերականգնել վստահությունը, վերադարձնել բնակչությունը, պայմաններ ստեղծել նրանց բարեկեցիկ համատեղ գոյակցության համար: Չի կարելի հանրաքվե անցկացնել հրացանի փողի և ճնշման տակ: Ցանկացած շտապողականություն, հանուն ժամանակային շրջանակների պահպանման, նման զգայուն և փխրուն հարցերում կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը և խաչ քաշել խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերի վրա:
– Հունվարի 14-ին Ձեր հայ պաշտոնակիցն ասել էր, որ Հայաստանը որպես հիմք է ընդունում ղարաբաղյան կարգավորման` միջնորդների առաջարկած 3 սկզբունքներն ու 6 բաղադրիչները: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա հայտարարում է, որ ընդունում է միայն տարածքային ամբողջականություն սկզբունքը և տարածքների վերադարձի դրույթը: Ադրբեջանին հարկ է կողմնորոշվել և հստակ պատասխան տալ. կամ նա ընդունում է բոլոր սկզբունքները և դրույթները, կամ` ոչ»,- ասել էր էդվարդ Նալբանդյանը: Ի՞նչ կպատասխանեք Ձեր հայ գործընկերոջը:
– Դա ուրախալի փաստ է, և կարծում եմ, որ դա կարող է Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ մանրամասն աշխատելու հնարավորություն ստեղծել: Ահա այդ ուղղությամբ տարվող աշխատանքը պետք է սահմանափակել ժամանակային շրջանակներով, որպեսզի խուսափենք հավերժ բանակցություններ վարելու գայթակղությունից`առանց տեղում իրավիճակի փոփոխության: Ի դեպ, բոլոր 3 սկզբունքները և 6 բաղադրիչները հանդիսանում էին նորացված Մադրիդյան փաստաթղթի հիմքը, որը փոխանցվել էր Հայաստանին և Ադրբեջանին 2009 թվականին Աթենքում`ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի ընթացքում: Ցավոք, մենք կորցրինք ավելի քան մեկ տարի, չնայած մարտի 5-ին Սոչիում նախագահների հանդիպման ժամանակ կարելի էր որոշակի դրական միտումներ նկատել դեպի Խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի մեկնարկը շարժվելու ուղղությամբ:
– Ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում դիպուկահարներին շփման գծից հեռացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին: Չէ՞ որ դա կօգնի պահպանել տասնյակ հայերի և ադրբեջանցիների կյանքեր:
– Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այսօր մենք ունենք իրականություն, որի համաձայն Ադրբեջանի տարածքների 20%-ն օկուպացված է Հայաստանի զինված ուժերի կողմից, և որպես հետևանք` շփման գիծ, որտեղ երկու կողմերում զենքը ձեռքերին կանգնած են զինվորականներ: Տվյալ հակամարտությունը սառեցված չէ և ցանկացած ժամի, ցանկացած րոպե կա զենքի կիրառման իրական վտանգ: Դա հաստատում է նաև 9 տարեկան ադրբեջանցի տղայի սպանության փաստը, որը հեռու է այն տարիքից, երբ նրան կարելի էր զինվորականի տեղ դնել: Ինչպե՞ս կարելի է կրակել երեխաների վրա. դա սրբապղծություն է: Նման տիպի վտանգի վերացման համար և հանուն մարդկային կյանքի պահպանության հենց Հայաստանը պետք է դուրս հանի իր զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, դրանով իսկ վերացնելով ուժի հնարավոր կիրառման բուն պատճառը: Դուրս հանելով իր զորքերն օկուպացված տարածքներից՝ Հայաստանն ինքը կարող է վերացնել այն պատճառները, որոնք հիմք են ստեղծում իրավիճակի հնարավոր թեժացման համար, այսինքն` վերացնել ուժի կիրառման սպառնալիքը: Միայն այդ դեպքում տարածաշրջանում հնարավոր կլինի հասնել կայուն, երկարաժամկետ խաղաղության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում