Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նոր կառավարությունը խոստանում է սահմանափակել դատախազության «անսահմանափակ լիազորությունները» և ուժեղացնել փաստաբանների ինստիտուտը:
Այս մասին երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին՝ ներկայացնելով նոր կառավարության ծրագիրը, որը ստացել է «Հանուն ուժեղ, ժողովրդավար, միասնական Վրաստանի» անվանումը:
Իվանիշվիլին հավելել է, որ դատախազությունը շարունակելու է մնալ արդարադատության համակարգում, սակայն այն չի ձևավորվի որպես «անկախ իրավապահ մարմին»՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ:
Գլխավոր դատախազին` խորհրդարանի համաձայնությամբ, նվազագույնը հնգամյա ժամկետով նշանակելու է նախագահը:








































