Եթե կինը իրեն թույլ է տալիս օրական մեկ չափաբաժին գազավորված ըմպելիք օգտագործել, ապա մի օր նա կարող է մահանալ կաթվածից: Ինչպես հաշվարկել են գիտնականները՝ գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը մեծացնում է տրոմբի առաջացման հավանականությունը գրեթե 80%-ով՝ հաղորդում է The Daily Mail: Տղմարդկանց դա չի սպառնում:
Իսկ ըստ վիճակագրության՝ մահացության դեպքերում կաթվածից առաջ են ընկնում միայն սրտի հիվանդություններն ու քաղցկեղը:
Կանանց համար շատ վտանգավոր են գազավորված ըմպելիքները, այդ թվում՝ դրանց թեթևացրած տեսակները: Հրակ է նշել, որ ավելի վաղ գիտնականները բազմիցս գազավորված ըմպելիքները համարել են տարբեր հիվանդությունների, օրինակ, դիաբետի և ճարպակալության առաջացմանը նպաստող միջոց:
Ճապոնացի գիտնականները հետևել են 40-59 տարեկան 40000 մարդու առողջական վիճակին 18 տարի շարունակ: Ամեն օր նշվում էր, թե կամավորներից յուրաքանչյուրն ինչ է ուտում: Այս ընթացքում նրանցից 2000-ի մոտ կաթված է տեղի ունեցել:
Համեմատական անալիզը պարզել է, որ այն կանայք, ովքեր ամեն օր գազավորված ըմպելիք են խմել, 83% հաճախականությամբ տառապել են կաթվածից (ինսուլտից)՝ համեմատած այն կանանց հետ, ովքեր գրեթե չեն օգտագործել նման ըմպելիքներ:











































