Լոնդոնի «Չելսի»-ի ավագ և կենտրոնական պաշտպան Ջոն Թերին բանակցություններ է վարում` «Վալենսիա» տեղափոխվելու նպատակով: Այդ մասին իսպանացի լրագրողներին հայտնել է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն:
««Վալենսիա»-ն բանակցություններ է վարում և ես մասնակցում եմ, որպեսզի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվելու հնարավորություն ունենա: «Վալենսիա»-ի առաջարկն արդեն Թերիի սեղանին է:
Ֆուտբոլիստի` «Չելսի»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականի հունիսին, և մի շարք պատճառներով նա չի ցանկանում շարունակել իր ելույթները «Չելսի»-ում և Անգլիայում ընդհանրապես: Թերին Իսպանիա տեղափոխվելու մտադրություն ունի»,- հայտնել է գործակալը:










































